Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Օջալանի ոչինչ չասող ուղերձը ոչ ոքի ուղղված չէ»

«Օջալանի ոչինչ չասող ուղերձը ոչ ոքի ուղղված չէ»
31.01.2014 | 16:01

Այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում վերլուծաբան Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆՆ անդրադարձավ քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանի` հայ ժողովրդին ուղղված բաց նամակին, որը երեկ տպագրվել է Պոլսի «Ակոս» շաբաթաթերթում: Այն, ըստ հարապարակախոսի, ավելի շատ առերեսման կոչ է: Նամակում Օջալանը անցած հարյուամյակում հայ ժողովրդի նկատմամբ կատարված «զազրելի քաղաքականությունը» որակում է որպես ցեղասպանություն` անհրաժեշտություն համարելով հայ ժողովրդի ապրած պատմական իրողության հետ ամբողջ աշխարհի առերեսումը: Նամակում Օջալանը հայ ժողովրդին պայքարի կոչ է անում` առանց ներկայացնելու` ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում: Սարգիս Հացպանյանը կարծում է, որ այս ամբողջը Անկարայի թելադրանքն է. «Այս ամբողջը Անկարայի գծած քաղաքականությունն է: Քրդերը շատ լավ գիտեն` հայերի դեմ դուրս գալն անհնար է: ՈՒրեմն, ո՞րն է այս նամակի նպատակը: Հազիվ հազ հայերը սկսել էին Թուրքիայի հետ նորմալացնել հարաբերությունները: Ինչո՞ւ է ուզում Օջալանը փչացնել դա, մի՞թե պարզ չէ ում պատվերն է նա կատարում»,-նկատեց բանախոսը` հավելելով, որ ոչինչ չասող այդ ուղերձը ոչ ոքի ուղղված չի և ինչպես ասում են` «լուն մուկ է ծնել»:

Իսկ թե ինչ է ասում Օջալանն այս նամակով, Հացպանյանը արեց իր մեկնաբանությունը.<< Օջալանն ամբողջ մեղքը գցում է Արևմուտքի վրա, նա ասում է, թե հայերն են մեղավոր, որ հավատացել են իմպերիալիստական ուժերին ու ապրել այդ ցավը: Նամակում շեշտվում է, որ այդ ամենից հետո հայերի այսօրվա ապրելը հրաշք է: Օջալանը նաև նշում է, որ այժմ հայկական լոբբինգները ներքին գործերին միջամտում են, որովհետև ուզում են տրաքացնել հաշտեցման պրոցեսը>>:
Օջալանի ինքնության մասին էլ հետևյալն ասաց.<<Նա ծնվել և մեծացել է հայկական գյուղում, որտեղ բոլորը հայախոս են, գյուղի մյուս կեսը դավանափոխ հայեր, ասորիներ ու մուսուլման քրդեր են: Եվ երբ Օջալանի ինքնության մասին բարձրաձայնվում է, թե հայ է, անունը փոխված է, նա այս ամենին ոչ մի անգամ չի փորձում արձագանքել, այսինքն`չի հերքում, բայց չի էլ հաստատում>>;

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

žâ„¢Ã¥Å¾â€žÃ¨â€žâ„¢Ã¥Å¾â€ž/1605815710">Իսկ նավակն արդեն խորտակվում է
Իսկ նավակն արդեն խորտակվում է